Եթե Վարդազարյանը ամբողջական ձայնագրությունը ներկայացնի, իր համար բավականին լուրջ հետևանքներ կունենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 23, 24News

Ջհանգիրյան

Պարոն Վարդազարյանը հրաժարվել է այդ ձայնագրության ամբողջական տարբերակը տրամադրել ԲԴԽ անդամներին, կարծում եմ՝ այդ ծաղկաքաղ արված ձայնագրությունն ուղարկված է համապատասխան քննչական մարմնին՝ ուսումնասիրելու համար։ Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

«Երբ ես մտաբերում եմ այն թեմաները, որոնք այնտեղ քննարկվել են, այնտեղ բավականին հետաքրքիր թեմաներ կան, որոնք բացարձակ ձեռնտու չեն պարոն Վարդազարյանին՝ հանրայնացվելու տեսանկյունից։ Ես չեմ ուզում նախապես որեւէ մեղադրանք հնչեցնել։ Կարծում եմ՝ հետագայում առիթ կլինի այդ հարցերին անդրադառնալու»,- նշեց Գագիկ Ջհանգիրյանը։

Հարցին՝ արդյո՞ք Վարդազարյանի հետ հանդիպումը տևել է 15 րոպե, Ջհանգիրյանը պատասխանեց․

«Սեղանի շուրջ մեր զրույցը տևել է 2 ու կես ժամ և ավելի, վստահ եմ, հենց սկզբից ձայնագրությունը կա, ուղղակի 14 րոպեն ծաղկաքաղ է արված։ Նստած են երեք տղամարդ, մենակ մեկը չի խոսում, բոլորն են խոսում, թվում է մոնոլոգ եմ ասում, տպավորիչ բառերն էլ իրար հետևից ասում եմ։ Պարոն Վարդազարյանը դիմել էր իր նկատմամբ վարույթ հարուցած ԲԴԽ անդամներին և խնդրել էր, որ իմ նկատմամբ էլ վարույթ հարուցեն։ Այդ ընկերները խնդրել են տրամադրել ամբողջ ձայնագրությունը, որ մանրամասն ուսումնասիրեն, նա հրապարակային մերժել է։ Դա տեղի է ունեցել 1 տարի 2-3 ամիս առաջ, բավականին հետաքրքիր թեմաներ կան այնտեղ, որոնք բացարձակ ձեռնտու չեն Վարդազարյանին հանրայնացնելու համար։ Եթե ամբողջական ձայնագրությունը ներկայացնի, իր համար բավականին լուրջ հետևանքներ կարող է ունենալ»։

Անդրադառնալով ձայնագրության մեջ Ջհանգիրյանի այն խոսքին, թե «վզիս դրված է»՝ այսինքն գործադիրի թելադրանքներն է կատարում, ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը նշեց․

«Երբ ասել եմ իմ վզին դրածա, նկատի եմ ունեցել, որ դա իմ առաքելությունն է, իմ կոչումն է, ոչ թե ինչ որ մեկն ինձ պարտադրել է։ Խոսքը դատաիրավական բարեփոխումների մասին է, դա իմ ճիտին պարտքն է, ստանձնել եմ կամավոր բարեփոխման ընթացքի կատարումը, ստանձնել եմ դեռ 1990 թվականից»։

--00--ԱՀ

Տեսանյութեր