Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց միջազգային մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 23, 24News

․

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Sada Cup» միջազգային բասկետբոլի մրցաշարը։ Բացման խաղում միմյանց հետ ուժերը չափեցին Հայաստանի ազգային հավաքականը և «Թիմ ԱՄՆ»-ն։

Առաջին քառորդը անցավ տանտերերի ակնհայտ առավելությամբ, Հայաստանի հավաքականի բասկետբոլիստները հիմանական շեշտը դրել էին 3 միավորանոց նետումների վրա,որն էլ բերեց իր արդյունքը։ Քառորդը ավարտվեց 24-16՝ հօգուտ Հայաստանի ընտրանու։  

Երկրորդ քառորդում Հայաստանի ազգային հավաքականը պահպանեց  առավելությունը, և թիմերը մեծ ընդմիջման գնացին 46-28 հաշվով։ Երրորդ քառորդի մեկնարկից Հայաստանի հավաքականի բասկետբոլիստները մեծացրին ճնշումը և քառորդը ավարտեցին հաշվի մեջ ահռելի առավելությամբ,այս ամենին նպաստեց մրցակցի ցածր դիպուկությունը։

«Հայաստանի ազգային հավաքական» 66-48 «Թիմ ԱՄՆ»:

Չորրորդ քառորդում խաղի պատկերը չփոխվեց, Հայաստանի ընտրանին սեփական հարկի տակ հաղթանակ տոնեց «Թիմ ԱՄՆ»-ի նկատմամբ 94-59 հաշվով։ Խաղի լավագույն բասկետբոլիստ (MVP) ճանաչվեց` Անդրես Սփայթ- Մկրտչյանը։

Հայաստանի ընտրանու հաջորդ խաղը կկայանա հունիսի 25-ին ժամը 19։00-ին Իրանի հավաքականի դեմ։ Իսկ ԱՄՆ-ն ուժերը կչափի Սիրիայի ընտրանու հետ նույն օրը ժամը 17:00-ին։

--00--ԱՀ

Տեսանյութեր