Վանեցյանը ձիու քայլ արեց ու իր գործընկերներին ասաց՝ ես պատիվ ունեմ, իսկ դու՞ք. Նորայր Նորիկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Արթուր Վանեցյանի՝ մանդատից հրաժարվելու քայլն առաջին հերթին ուղղված էր հենց իր գործընկերներին: Նա, ըստ էության, ձիու քայլ արեց՝ իր գործընկերների առջև բարձրացնելով հետևյալ հարցը՝ ես պատիվ ունեմ, դո՛ւք պատիվ ունե՞ք: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:

Նրա խոսքով՝ խորհրդարանական ընդդիմությունը վերջին երեք ամիսների ընթացքում զբաղված էր ինքնաոչնչացմամբ, և այստեղ նրանք հաջողություններ են գրանցել:

«Նրանք, ունենալով լեգիտիմ մանդատներ, կարող էին օրենսդիր մարմնում հաշվետվություն պահանջել գործադիր իշխանությունից և վերահսկողություն իրականացնել, բայց գերադասեցին փակել իրենց գրասենյակների դռները, դուրս եկան փողոց՝ այս իշխանությանը հեռացնելու»,-նշել է Նորիկյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային առնչվող այլ ուշագրավ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր