ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 23, 24News
Հունիսի 21-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հյուրընկալել են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում «Հայաստան » և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն էին, տեղեկացնում են Արցախի խորհրդարանից։
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ողջունելով հայաստանյան գործընկերներին, շեշտել է, որ Արցախի խորհրդարանի դռները բաց են բոլոր ուժերի առջև։
--00—ՀԶ