ԶԱՀՄ-ի համար անընդունելի է աջակցության ծրագրում միայն 44-օրյա պատերազմի զոհերի ընտանիքներն ընդգրկելը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 23, 24News

287712473_424047826398320_5558798663089478800_n.jpg

Հունիսի 23-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ԱՀ զոհված ազատամարտիկների հարազատների միության վարչության նախաձեռնող խմբի անդամներին։

Հանդիպմանը ներկա էին ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Բելլա Լալայանը, ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գարիկ Ժամհարյանը։

Միության անդամները ԱԺ նախագահին են ներկայացրել վարչության նիստում կայացրած որոշման նախագիծը, ըստ որի անընդունելի են համարում պետական մարմինների կողմից մշակված աջակցության ծրագրերում միայն 44-օրյա պատերազմի զոհերի և անհետ կորածների ընտանիքների անդամների ընդգրկումը։

Արցախյան առաջին պատերազմում զոհված ազատամարտիկների հարազատների միությունը պետական մակարդակով իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերից արցախյան առաջին պատերազմի ընտանիքներին տարանջատելու և այլ խնդիրների վերհանման բովանդակությամբ բազմաթիվ բողոք-դիմումներ և նամակներ է ստանում, որոնց միության վարչությունը դժվարանում է պատասխանել։

ԶԱՀՄ նախագահ Ա․ Առստամյանը և միության անդամներն ակնկալում են ԱՀ խորհրդարանի նախագահի միջնորդությունն խնդրի լուծման վերաբերյալ։

Արթուր Թովմասյանը հավաստիացրել է, որ հարցի քննարկումը ներկայացնելու է ԱՀ ԱԽ նիստում և հետամուտ է լինելու, որ միության առջև ծառացած խնդիրների լուծմանը ընդգրկվեն համապատասխան կառույցները։

--00—ՀԶ

 

 

Տեսանյութեր