Արմեն Սարգսյանի որդին ցանկացել է գնել ռուսական McDonald's-ի ակտիվները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 23, 24News

35506.thumb_.jpg

Մայիսի 19-ին McDonald's-ը հայտարարել է ռուսական ակտիվները գործարար Ալեքսանդր Գովորին վաճառելու մասին։

Բացի Ալեքսանդր Գովորից, ռուսական McDonald's ցանցի բաժնետոմսերի մրցույթին մասնակցել է եւս հինգ մարդ, պարզել է Forbes-ը։ Դիմողների թվում է եղել նաև ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին։

Գործարքը նախաձեռնել են ռեստորանային բիզնեսի ամերիկացի սեփականատերերը. ապրիլին Արաբական Միացյալ Էմիրություններում նրանք մի շարք հարցազրույցներ են անցկացրել պոտենցիալ գնորդների հետ:

«Բոլորի հետ անցկացվել է լիարժեք հարցազրույց, ամերիկացիները հանդիպել են բոլորի հետ։ Նրանք դեմ առ դեմ զրուցել են չորսի հետ, իսկ մյուս երկուսի հետ հարցազրույցներն առցանց էին», - ասել է գործարքին մոտ կանգնած աղբյուրը:

Երկու աղբյուր Forbes-ին հայտնել է, որ վեց դիմորդներից մեկը Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին է։ Զրուցակիցների խոսքով՝ պետության նախկին ղեկավարի ընտանիքը ընտանեկան գրասենյակ (family office) ունի Լոնդոնում։ Արմեն Սարգսյանն ունի երկու որդի՝ Վարդանն ու Հայկը, թե նրանցից որն է եղել դիմողների թվում՝ հայտնի չէ։ Forbes-ը հարցում է ուղարկել Հայաստանի նախագահի մամուլի ծառայությանը:

--00—ՀԶ

 

Տեսանյութեր