43 000 տոննա խաղողի գնման պայմանագրերի կնքման հետ կապված դժվարություններ կան. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

քերոբյան

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով` Արմավիրի մարզում 43 000 տոննա խաղողի գնման պայմանագրերի կնքման հետ կապված դժվարություններ կան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստից հետո հարց ու պատասխանի ընթացքում նախարարն ասաց, որ կառավարությունը մի շարք որոշումներ ունի մթերումները խթանելու համար:

«Մենք աշխատում ենք այդ ցուցակի հետ: Արդեն որոշակի պայմանագրեր կնքվել են, մնացածն էլ հույս ունենք, որ մինչ հուլիսի 1-ը կկնքվեն»,- ասաց նա:

Անդրադառնալով լաստանավային փոխադրումներին` Քերոբյանը նշեց, որ Եվրոպական շատ ընկերություններ պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ և APM-ը, հանդիսանալով աշխարհի խոշորագույն նավային ընկերությունը, ևս պատժամիջոցներ ունի կիրառած ՌԴ-ի դեմ:

«Հիմա մենք բանակցում ենք, որ այդ պատժամիջոցները մեր լաստանավերի վրա չկիրառվեն»,-հավելեց նախարարը: