Հրաչյա Սարգսյանը Մարությանից լավ քաղաքապետ է. կարծիքի համար չի կռվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

«Ներկա քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Հայկ Մարությանի համեմատ բավականին զուսպ ու լսելու ունակություն ունեցող քաղաքապետ է, Հայկ Մարությանին, երբ իր թիմից կարծիք էինք հայտնում, էմոցիայով էր վերաբերվում և կռիվ էր դառնում»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

Անդրադառնալով առաջիկայում ծրագրվող Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցմանը՝ Անի Խաչատրյանը նշեց, որ չի հավատում, որ կհաջողվի կառուցել նոր կայարան, քանի որ ներդրում անողների հետ բանակցությունները հիմնականում դժվար են ստացվում, գրանցված դրական արդյունքներ չկան:

Խոսելով ընդդիմության պայքարի մասին՝ ավագանու անդամը նշեց, որ իր համար կանխատեսելի էր արդյունքը. «Ի սկզբանե ասել եմ, որ ընդդիմության պայքարը ձախողված է, արդյունք չի ունենալու, փողոցում գտնվող պատգամավորները երազում էին վերադառնալ ԱԺ: Ամիսը մեկ անգամ ժողովրդին հրապարակ կանչելը պայքար չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր