Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նշել են, որ պատրաստ են աջակցություն տրամադրել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 23, 24News

photo.thumb_.jpg

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հունիսի 23-ին հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Տանիա Դմիտրաչենկոյի, Ադանա Դեբորա Ուգոչի Չուկվումայի, Թոմաս Պալուի հետ:

Ողջունելով հյուրերին` Արսեն Թորոսյանը կարեւորել է Համաշխարհային բանկի կողմից մեր երկրի բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցությունը:

Կողմերն անդրադարձել են մեր երկրի առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Մասնավորապես, քննարկվել են Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման վերաբերյալ մի շարք հարցեր: Այս համատեքստում զրուցակիցները խոսել են նախկինում կատարված աշխատանքների մասին եւ քննարկել համակարգի ներդրման համար անհրաժեշտ մեխանիզմներն ու ռեսուրսները, ինչպես նաեւ հետագա քայլերը:

Արսեն Թորոսյանը նշել է, որ հանդես է եկել առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը փոփոխելու առաջարկով, որն այս պահին քննարկումների փուլում է:

Հյուրերը հարցի վերաբերյալ ներկայացրել են իրենց մոտեցումները եւ փորձառությունը: Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նշել են, որ պատրաստ են աջակցություն տրամադրել Հայաստանին` ծրագիրը կյանքի կոչելու համար:

--00—ՀԶ