ԱՄՆ-ն պատրաստ է ՌԴ-ի և Ֆրանսիայի հետ քննարկել, թե ինչպես կարող ենք օգնել ՀՀ-ին և Ադրբեջանին․ Դոնֆրիդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 23, 24News

default (3).jpg

Մենք Հայաստանին և Ադրբեջանին հորդորում ենք շարունակել երկխոսությունը և առավել ինտենսիվ դարձնել դիվանագիտական ներգրավվածությունը՝ ձգտելով համապարփակ լուծումներ գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերին: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ փոխպետքարտուղար Քարին Դոնֆրիդը:

-Միացյալ Նահանգները բազմիցս շեշտել է, որ ԼՂ հակամարտությունը չի կարգավորվել, եւ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է հստակեցվի։ Ինչպիսի՞ կարգավիճակը կարող է տեւական խաղաղություն եւ կայունություն ապահովել` երաշխավորելով Լեռնային Ղարաբաղի հայության հիմնարար իրավունքները, եթե Ադրբեջանը ինքնորոշման ցանկացած հնարավորություն բացառում է։

-Մենք Հայաստանին և Ադրբեջանին հորդորում ենք շարունակել երկխոսությունը և առավել ինտենսիվ դարձնել դիվանագիտական ներգրավվածությունը՝ ձգտելով համապարփակ լուծումներ գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերին։ Այս ջանքերում մենք՝ նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը Հայաստանին և Ադրբեջանին։ 

-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, փաստացի, չի գործում,  Միացյալ -Նահանգները ողջունել է ԵՄ միջնորդությունը Հայաստան-Ադրբեջան բանակցություններում։ Վաշինգտոնն ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանի միջնորդության առնչությամբ, որի միջնորդությամբ 2020թ. նոյեմբերի 9-ին հրադադար հաստատվեց, եւ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժեր տեղակայվեցին։ ԼՂ հակամարտության լուծման եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացներում Ռուսաստանի հետ համագործակցելու հնարավորություններ տեսնու՞մ եք։

-Լուծման հասնելու ուղղությամբ առաջընթաց ապահովելու հարցում Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի հետ ցանկացած ձևաչափում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Միացյալ Նահանգները բաց է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ քննարկումների համար առ այն, թե միջազգային հանրությունն ինչպես կարող է լավագույնս օգնել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու հարցում։

-Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում։

-Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր է առավել ընդգրկուն տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և բարեկեցություն ապահովելու համար։ Մենք ողջունում ենք հայ-թուրքական երկխոսությունը և գովելի ենք համարում երկու երկրների ներգրավվածությունը՝ տարաձայնությունները դիվանագիտության և երկխոսության ճանապարհով լուծելու հարցում։

--00—ՀԶ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր