Ընդդիմությունը չի կարողանալու հաղթել, մինչև պատրաստ չլինի ավելի շատ զրկանքների․ Նարեկ Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Երբ ընդդիմությունը փողոցում կգնա ամբողջական վաբանկի, իրավիճակը միանգամից փոխվելու է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը։

Ըստ նրա՝ ընդդիմությունը չի կարողանալու հաղթել, մինչև ավելի շատ զրկանքների պատրաստ չլինի։ 

«Ի՞նչ կանեք, եթե փողոցում լինի 100 հազար մարդ, և ինչո՞ւ եք վստահ, որ դա կհանգեցնի իշխանափոխություն։ Այ, երբ որ ընդդիմությունն իր ներսում այս հարցի պատասխանն ունենա, 100 հազարի փոխարեն 35 հազարով էլ հնարավոր կլինի իշխանափոխություն անել», - նշեց Սամսոնյանը։

Մանրամասները` տեսանյութում