Վանեցյանն իր օրակարգով կհասնի Փաշինյանի հեռացմանը․ Սոս Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Արթուր Վանեցյանն իր սեփական օրակարգով կհասնի Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացմանը; Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

«Վանեցյանը, ինչպես և նշել էր իր հայտարարության մեջ, այս խորհրդարանում անելիք այլևս չունի, մի խորհրդարանում, որտեղ քաղաքական մեծամասնության ղեկավարը բացահայտ հայտարարում է, որ Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում։ Մեր քաղաքական ուժը ընդդիմադիր ճամբարում է, մեր նպատակը չի փոխվել, այն է՝ այս իշխանությունների հեռացումը, և Արթուր Վանեցյանն էլ իր պայքարը շարունակելու է որպես արտախորհրդարանական ուժի ղեկավար»,- ասել է Հակոբյանը։

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։