Ջհանգիրյանի ձայնագրությունը հացի սեղանի շուրջ զրույց չէր, այլ՝ բանակցություն. Արամ Օրբելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Գագիկ Ջհանգիրյանը Ռուբեն Վարդազարյանին ասում է հետևյալը. «դու հրաժարական տուր, ես կգամ քո տեղը, բայց արխային, քեզ չենք դատի»: Եթե մենք հարցն այդպես ոչ իրավական դաշտում ենք դիտարկում, հետևաբար. «մի արի իմ տեղը, այլ եթե իմ լավ ընկերն ես, այնպես արա, թող ինձ չդատեն»։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը:

«Այսինքն, ինքնին այս զրույցը, դու արի իմ տեղը, ես գամ քո տեղը, արդեն իսկ, ընկերական զրույց չէ: Եվ առհասարակ, այս  ձայնագրությունը հացի սեղանի շուրջ զրույց չէր, այլ՝ բանակցություն, և մեղադրել թե բարոյական չէր այն հրապարակայնացնելը, տեղին չէ»,- նշել է Օրբելյանը:

Նրա պնդմամբ՝ պետք է այս մասով գործ հարուցվի դատախազության կողմից ԲԴԽ-ի համաձայնությամբ, ուղարկվի Քննչական կոմիտե, որպեսզի այնտեղ ուսումնասիրվի:

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ ուշագրավ դրվագների:

Մանրամասները՝ տեսանյութում: