«Հյուսիս-հարավ»-ի՝ Լանջիկ-Գյումրի հատվածում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

ասֆալտ

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում կապալառու կազմակերպությունը 100մ տարածքում տեղադրում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։ Աշխատանքները փորձնական են, լաբորատոր ուսումնասիրություններից և դրական արդյունքներից հետո վերին շերտի տեղադրումը կշարունակվի։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Լանջիկ-Գյումրի հատվածը վերակառուցվում է Եվրոպական ներդրումային բանկի եւ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

--00—ԼՄ