Ապարանում սպանված Հմայակ Միքայելյանը 27 տարեկան էր, նա ԱԱԾ աշխատակից էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

նկար

Ապարանում սպանված Հմայակ Միքայելյանը ՊՆ զորամասերից մեկի զինծառայող էր։ Նրա լուսանկարը տարածվել է համացանցում։

ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արդեն բոլորդ էլ գիտեք, որ Ապարանում ՔՊ-ականները ավտոմատներով «հարց» են լուծել, իսկ իրականում իրենց համար մեծ հարցականներ են առաջանալու: 

Սպանվածներից մեկը` Համիկ Միքայելյանն է: Համոյին ճանաչում եմ 2010 թ.-ից: Հոյակապ տղա էր: Համիկը ԱԱԾ աշխատակից էր: Իր հայրենիքին ու պետությանը նվիրված տղա էր, ում սպանեցին Նիկոլի ուսապարկերը»:

Հիշեցնենք՝ կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմանում «Ապարան» ԲԿ-ից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի։ Այս պահին տեղեկությունների համաձայն նրանցից երկուսը մահացել են։ Վիրավորներից մեկը ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է:

--00—ԼՄ