Ուկրաինան կկռվի ռուսների դեմ բահերով, եթե Արևմուտքը դադարեցնի ռազմական օգնությունը. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, 24News 

Դմիտրի Կուլեբա

Ուկրաինան պատրաստ է կռվել Ռուսաստանի դեմ անգամ բահերով, եթե արևմտյան երկրները որոշում ընդունեն դադարեցնել ռազմամթերքի տրամադրումը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։ 

«Այն դեպքում, եթե արևմտյան ռազմական օգնության մատակարարումը դադարեցվի, մենք պատրաստ ենք Ռուսաստանի դեմ կռվել բահերով։ Ոչ ոք Արևմուտքում չպետք է հավատա, թե Ուկրաինան կգնա Ռուսաստանի հետ զիջումների, եթե չստանա ռազմական օգնություն։ Այո, մենք ունենք շատ ավելի քիչ զենք, քան Ռուսաստանը, սակայն շարունակելու ենք պայքարել», - հայտարարել է Կուլեբան։ 

--ՆԳ--

Տեսանյութեր