Վարդենիսի ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվածը Բյուրական գյուղից էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 19, 24News

«Երեկ երեկոյան Վարդենիսի ուղղությամբ հնչած կրակոցների հետևանքով զոհված զինծառայողը Բյուրական գյուղից էր»,- այս մասին 24News-ին հայտնեց Բյուրականի նախկին գյուղապետ Զարզանդ Բաբայանը:

«Զոհվածը ժամկետային զինծառայող Փիլիպոսյան Հրաչն է, նա սրտի հատվածում բեկորային վնասված է ստացել։ Նա տան առաջնեկն էր, իրենից փոքր երկու եղբայր ունի»,- նշեց նա:

--00—ՀԶ

Տեսանյութեր