Բրյուսելը Փաշինյանին ճամբարափոխության առաջարկ է անում, շատ վտանգավոր է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Բրյուսելը Փաշինյանին ճամբարափոխության առաջարկ է անում, շատ վտանգավոր է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

Սուրենյանցի համոզմամբ՝ ընդդիմության՝ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» լոզունգը պոպուլիզմ է կամ էլ տրեխային հայրենասիրություն։ Բանախոսը նաև ավելացրեց, որ Քոչարյանը բանակցել է ընդհանուր պետության շուրջ, իսկ այսօր ասում է, թե Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ 

Ըստ նրա՝ հայ հասարակությունը իմաստուն է, դրա համար էլ չի արձագանքում ընդդիմության անիրական կոչերին, ավելին՝ ժողովուրդն ասում է ինձ մի փրկեք, այլ օգնեք, մարդիկ հասկանում են, որ մենք պատերազմելու ռեսուրսներ չունենք։

Գնահատելով վարչապետ Փաշինյանի քաղաքականությունը՝ մեր զրուցակիցը նշեց, թե նա ցանկանում էր իր համար Տիգրան Մեծի կերպար ստեղծել՝ ստորադասելով մարդկային կյանքերը։

Մանրամասները՝ տեսանյութում։