Հանդիպում՝ ֆիննախում․ նախարարը քննարկել է հաշվառման և աուդիտորական գործունեությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

նկար

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարարությանը կից Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության Հանրային վերահսկողության խորհրդի անդամներին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ հավատարմագրված մասնագիտացված կառույցի՝ «Հայաստանի աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ նախագահը:

Հանդիպման ընթացքում նախարարին է ներկայացվել Խորհրդի 2021 թ. գործունեության հաշվետվությունը, ինչպես նաեւ քննարկվել են հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտին առնչվող արդի խնդիրներ:

Հանրային վերահսկողության խորհուրդը բաղկացած է 7 անդամից, նախագահը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն է: Խորհրդի կազմում ներառված են ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:

--00—ԼՄ