Moderna-ն և Pfizer-ը ԱՄՆ-ում հանձնարարվել են վեց ամսականից բարձր տարիքի երեխաների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

կորոնավիրուս

ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական հսկողության վարչության (FDA) մի խումբ փորձագետներ հավանություն են տվել կորոնավիրուսի դեմ Moderna-ի եւ Pfizer-ի պատվաստանյութերի օգտագործմանը վեց ամսականից բարձր տարիքի երեխաների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The New York Times հրատարակությունը:

Հրատարակությունը նշում Է, որ փորձագետները մանկահասակ երեխաների համար պատվաստանյութի օգտագործումը հանձնարարել են միաձայն: Հոդվածում նշվում Է, որ այս քայլը կարգավորիչին թույլ կտա «շտապ կարգով երկու պատրաստուկների կիրառումը թույլատրել արդեն այս շաբաթվա ընթացքում»:

Ճշտվում Է, որ Pfizer-ի երկբաղադրիչ պատվաստանյութը կօգտագործվի վեց ամսականից մինչեւ չորս տարեկան երեխաների համար, իսկ երկփուլային Moderna-ն՝ վեց ամսականից մինչեւ հինգ տարեկան երեխաների համար: Դրա հետ մեկտեղ նշվում Է, որ «կլինիկական փորձարկումների տվյալները, որոնք ստացվել են ընկերությունների կողմից, ցույց են տալիս, որ յուրաքանչյուր պատվաստանյութ համապատասխանեցվել Է այս տարիքային խմբի անվտանգության եւ արդյունավետության չափանիշներին»: «ԱՄՆ-ն արդեն պատվիրել են 1 միլիոն չափաբաժին»,-ընդգծում Է թերթը:

Ներկայում ԱՄՆ-ում կարող են պատվաստվել միայն հինգից բարձր տարիքի երեխաները: Դրա համար օգտագործվում Է Pfizer-ի պատվաստանյութը:

Այն դեպքում, եթե FDA-ն հավանություն տա պատվաստանյութերի օգտագործմանը, ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնները (CDC) պետք Է որոշեն, թե հատկապես ով կկարողանա այն ստանալ. վեցից ցածր տարիքի բոլոր երեխաները, թե միայն նրանք, ովքեր գտնվում են ռիսկի խմբում: CDC-ի տվյալներով՝ շուրջ 18,7 միլիոն ամերիկացիներ ստացել են COVID-19-ի դեմ J&J ներարկումը: Мoderna-ի պատվաստանյութով ներարկվել Է 217,5 մլն մարդ, Pfizer-ով՝ 340,6 մլն մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

--00--ՏՏ

Տեսանյութեր