ՌԴ-ի գլխավոր դատախազը նշել է դատախազների դերը Լեռնային Ղարաբաղում էսկալացիա թույլ չտալու հարցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

նկար

ՌԴ-ի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը նշել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի դատախազությունների դերը Լեռնային Ղարաբաղում էսկալացիա թույլ չտալու հարցում: Հունիսի 16-ին նա աշխատանքային հանդիպում է անցկացրել Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, որը ժամանել է մասնակցելու Պետերբուրգի XXV միջազգային տնտեսական համաժողովին, հաղորդել են Ռուսաստանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Եռակողմ ձեւաչափով Ադրբեջանի պաշտոնակիցների հետ համատեղ մենք քիչ ջանքեր չենք գործադրել այդ տարածաշրջանում խաղաղության վերականգնան, տեղի բնակչության շրջանում լարվածության էսկալացիա թույլ չտալու ուղղությամբ»,- հայտնել է Ռուսաստանի գլխավոր դատախազը, որի խոսքը մեջբերել են մամուլի ծառայությունում:

Նա հաստատակամ համոզվածություն է հայտնել, որ, երբ խոսքը վերաբերում է խաղաղության եւ անվտանգության վերականգնմանը, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը, հանցագործությունների հետաքննությանը, չպետք է լինի միակողմանի եւ միտումնավոր մոտեցում: Ռուսաստանի գլխավոր դատախազը հայտարարել է ըստ ամենայնի աջակցություն ցույց տալու, այդ թում տեղեկատվության փոխանակման եւ կատարված խախտումների մասին նախազգուշացումների հաղորդման՝ Լեռնային Ղարաբաղում տեղաբաշխված ռուսաստանցի զինվորական դատախազների պատրաստակամության մասին:

Հանդիպման ընթացքում Կրասնովը շնորհակալություն է հայտնել Դավթյանին Ռուսաստանի դատախազության հետ համագործակցությանը կառուցողական, կշռադատված մոտեցման համար, որը ցուցադրում Է ռուս-հայկական ամուր բարեկամությունը, եւ նշել է իր պաշտոնակցի նվիրվածությունը մասնագիտական էթիկայի, անկախության եւ անաչառության սկզբունքներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00—ԼՄ