Վայոց Ձորում «Կամազ»-ը բախվել է «Ջերմուկ գրուպ»-ին պատկանող «Սկանիա»-ին․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 16, 24News

2999e87b90d68bfced884ee4ad80d613.jpg

Երեկ՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 116 կմ հատվածում բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչ, 62-ամյա Արամ Մ-ի վարած «Սկանիա» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ, 57-ամյա Սամվել Մ-ի վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սամվել Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրարարները Սամվել Մ-ին դուրս են բերել արգելափակված ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն շտապօգնության ավտոմեքենային։  Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Սկանիա»-ն հաշվառված է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հաշվեկշռում, իսկ «Կամազ»-ը՝ «ԷՅ ՋԻ Լոգիստիկս» ՍՊԸ հաշվեկշռում։ 

--00—ՀԶ