Գարեգին Բ-ն Գուրգեն Մելիքյանին պարգևատրել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 15, 24News

Կաթողիկոս Գուրգեն Մելիքյան

Այսօր հայ արևելագիտության նահապետը` մեր սիրելի Գուրգեն Մելիքյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից պարգևատրվեց «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է պատմաբան, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

«Ինձ համար մեծագույն պատիվ էր Վեհափառի և ներկա հարգարժան անձանց մոտ ներկայացնելու լեգենդար հային. ահա հատված իմ ելույթից.

«Վեհափառ Տեր, Գուրգեն Մելիքյանը Հայաստանի օրինակելի և բառիս բուն իմաստով արժանի քաղաքացին է, ով անմնացորդ սիրով սիրում է իր Հայրենիքը և դա անում է ոչ թե բառերով, այլ գործով ու գործունեությամբ:
Եթե կա Ուսուցչի դասական կերպարի ընկալում, ապա դա լիովին համապատասխանում է Մելիքյանի կերպարին և´ որպես դասախոս, և´ որպես քաղաքացի:

Գուրգեն Մելիքյանը ապրում է քրիստոնեաբար և բարեպաշտ քրիստոնեայի կենցաղով ու պահվածքով: Ուստի, ահա այսպիսի մարդիկ են արժանի բարձրագույն պարգևների և´ պետական, և´ եկեղեցական»,- գրել է Ռուբեն Մելքոնյանը:

 
--00--ԱԱ