Նախագահ Խաչատուրյանը ներկա է եղել աշխարհահռչակ ֆուտբոլիստների մասնակցությամբ ցուցադրական հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 15, 24News

Capture-287.jpg

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Ծովագյուղի մարզադաշտում ներկա է գտնվել աշխարհահռչակ ֆուտբոլիստների մասնակցությամբ ցուցադրական հանդիպմանը, որը կազմակերպվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Ցուցադրական հանդիպմանը մասնակցել են Ֆերնանդո Իերոն, Թիմ Կեհիլը, Լևան Կոբիաշվիլին, Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին, Յուրի Ջորկաեֆը, Էդգար Մանուչարյանը, Ռազմիկ Գրիգորյանը և այլոք: Հանդիպմանը մասնակցել է նաև այս օրերին Հայաստանում գտնվող ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն»,- ասված է հաղորդագրությունում։

--00—ՀԶ