Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է հուղարկավորության հանձնաժողով

ՀՈՒՆԻՍԻ 13, 24News   

Ռաֆայել Քոթանջյան հուղարկավորության հանձնաժողով

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Քոթանջյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի նախագահությամբ:

Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 15-ին՝ ժամը 17:30-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 16-ին՝ ժամը 11:00-13:00-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից:

Հիշեցնենք, որ այսօր՝  հունիսի 13-ին 79 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը:

--00--ԱԱ