Ադրբեջանը պատրաստվում է հաջորդ պատերազմին, խաղաղություն կա միայն քայլիստների երազներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 11, 24News

Ադրբեջանը պատրաստվում է հաջորդ պատերազմին, խաղաղություն կա միայն քայլիստների երազներում: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ միջանցքի վտանգը դեռևս կա, և այդ առումով լուրջ մտահոգություններ կան, քանի որ ինչ-որ մի փուլում Ալիևը կարող է հարց բարձրացնել, որ չի կարող իրենց մեքենաների և մարդկանց անվտանգությունը վստահել հայերին։

Հովհաննիսյանի կարծիքով՝ Լաչինի միջանցքի կարգավիճակն այնքան ունիկալ է, որ Ալիևը կերազեր նման մի բան ունենալ, ըստ նրա, դրա իրավունքը մենք ունենք միջազգային իրավունքի համաձայն, բայց պարտավոր չենք նման մի բան տալ Ադրբեջանին։

Խոսելով պաշտպանական համակարգում նախատեսվող փոփոխությունների մասին՝ բանախոսը մտավախություն հայտնեց, որ ԳՇ պետի պաշտոնը քաղաքականացվում է, և դա կարող է զբաղեցնել նաև քաղաքացիական անձ։

Մանրամասները՝ տեսանյութում։