ՀՀ ԱԺ նախագահը և Ստրասբուրգի քաղաքապետը քննարկել են համահայկական և համայնքային հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 9, 24News

1085606.jpg

Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 9-ին հանդիպել է Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ուրախ է նման պաշտոնում տեսնել մեր հայրենակցին:

Կողմերը քննարկել են համահայկական և համայնքային հարցերին վերաբերող մանրամասներ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը կարևորվել է Հայաստանի՝ ընտրված կին պաշտոնյաների հետ քաղաքապետի փոխգործակցությունը և այդ համատեքստում առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը: 

--00--ՀԶ