Մամիկոն Ասլանյանը պնդելու է, որ բոլոր դատական նիստերը լինեն դռնբաց և հրապարակային․ Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 9, 24News

default.jpg

Հունիսի 10-ին, ժամը՝ 14.00-ին, Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Սպիտակի նստավայրում  (Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք, 10 շենք) նշանակված է Վանաձորի ՏԻՄ համամասնական ընտրություններում առավել մեծ թվով ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ գործով առաջին դատական նիստը, որի ժամանակ քննվելու է նրան ազատ արձակելու կամ քաղբանտարկյալի կարգավիճակում բանտարկված պահելը շարունակելու հարցը: Այս մասին Տելեգրամի իր ալիքում նշել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը:

«Մամիկոն Ասլանյանը պնդելու է, որ բոլոր դատական նիստերը լինեն դռնբաց և հրապարակային։ Ես ներկա եմ լինելու սպասվող դատական նիստին»:

Նշենք, որ գործը մակագրված է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Արզումանյանին։

 --00--ՀԶ