Քաղաքացին դուրս է եկել երթևեկելի գոտուց և 2մ բարձրությունից ընկել գետը․ վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 7, 24News

․

Այսօր՝ հունիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 40-ամյա Ռոստոմ Մագոյանը իր վարած Toyota Ranner  մակնիշի  ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք, այնուհետև բախվել ծառին, առաջ ընթանալով բախվել շինության պատին և  մոտ 2 մետր բարձրությունից ընկել և հայտնվել գետում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ռ. Մագոյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

--00--ԱՀ