Գումրու վագոն-տնակներից մեկում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

Գյումրի հրդեհ

Հունիսի 6-ին` ժամը 19։10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Դեմիրճյան փողոցում այրվում է վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարեն Դեմիրճյան փողոցում գտնվող ոչ բնակելի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:24-ին, մարվել՝ 19:46-ին: Մասամբ այրվել է հյուրասենյակի կահույքը և ջերմահարվել  հյուրասենյակը (մոտ 18 քմ):

--00--ԱՀ