Քննարկվել են տեղահանվածներին բնակարաններ տրամադրելու գործընթացի հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

․

Այսօր՝ հունիսի 6-ին, ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը հյուրընկալել է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Արցախի հանրապետության օպերատիվ շտաբը։

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած՝ տեղահանված արցախցիներին բնակարաններ տրամադրելու գործընթացի, բնակարանների՝ ըստ առաջնահերթության տրամադրման հետ կապված հարցեր, ինչից հետո՝ անդրադարձել նաև դրանց լուծմանն ուղղված հետագա քայլերին (փաստաթղթերի ընդունումից մինչև այլ կազմակերպչական հարցեր)։

Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահին է փոխանցել տեղահանվածների մասին անհրաժեշտ տեղեկություններ։

Կողմերը կարևորել են նման հանդիպումները և հույս հայտնել, որ մոտ ապագայում ընթացքի մեջ գտնվող աշխատանքներն իրենց տրամաբանական ավարտին կհասնեն։

--00--ԱՀ