Նիկոլը հուլիսին Բերձորը հանձնելու է. արագ բնակեցնել է պետք այն. Նաիրի Հոխիկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

Նիկոլ Փաշինյանի բանավոր պայմանավորվածության համաձայն՝ հուլիս ամսվա մեջ Բերձոր քաղաքը պետք է հանձնվի Ադրբեջանին: Այս մասին 24TV-ի եթերում ասել է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը բրիտանական փողերով արդեն 8 ամիս է՝ այլընտրանքային ճանապարհ է կառուցում ՀՀ-ն Արցախին կապելու համար, դա սկսվել է Սյունիքի Կոռնիձոր գյուղի մոտից, գնում է մինչև Հին Շեն, Մեծ Շեն և միանում է Լիսագորին: «Սա հսկայական ճանապարհ է, որն իր անվտանգային համակարգով զգալիորեն զիջում է գործող՝ Լաչինի միջանցքին։ Արցախի՝ մեզ պատկանող տարածքում թուրքերն ու ադրբեջանցիները գործ են անում, Սյունիքի Կոռնիձորում ադրբեջանցիները գործ են անում, ու այս տեղերում չկա հայկական կողմից որևէ ներկայացուցիչ»,- ասել է մեդիափորձագետը:

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: