Պետք չէ ակնարկներ անել, թե եկեք հավաքեք վրանները․ Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

նկար

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ընդդիմության կողմից արված հայտարարություններին, թե Լավրովի այցին ընդառաջ իշխանությունը մտադիր է Ֆրանսիայի հրապարակից հանել վրանները։

Չախոյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Եթե Հայաստան դաշինքում կարծում են, որ Ֆրանսիայի հրապարակում վրանների բացակայությունը չի խանգարելու իրենց ստեղծած «քաղաքական ճգնաժամին», ապա ինչու չեն հենց իրենք հեռացնում վրանները։ Ինչպես իրենք են պնդում, միևնույն է դա իրենց չի խանգարելու։

Տապալված շարժման փակուղուց դուրս գալու համար պետք չէ ակնարկներ անել, թե եկեք հավաքեք վրանները, փոխարենը պետք է սեփական պարտությունն ընդունել, ու հավաքել Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանները, առավել ևս, որ օրվա մեծ մասը Ֆրանսիայի հրապարակում ընդամենը 40-50 մարդ է լինում, իսկ վրանների գերակշիռ մասը միշտ դատարկ է լինում։

Քաղաքական հասունություն է պետք ունենալ հասկանալու համար, որ վրանները ինքնակամ հեռացնելու դեպքում հանրության համակրանքը շահելու շանսերն ավելի մեծ են»։

--00—ԼՄ