Ալիևը ոչ մի թուղթ չի ստորագրելու, Փաշինյանն իր «խաղաղությամբ» արագացնում է պատերազմը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 4, 24News

Ալիևը ոչ մի թուղթ չի ստորագրելու, Փաշինյանն իր «խաղաղությամբ» արագացնում է պատերազմը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ, եթե, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանն ինչ֊որ հրաշքով ստորագրի, ապա ռուսներն են պատերազմ սկսելու, քանի որ Մոսկվային ձեռք չի տալիս կոնֆլիկտի լուծումը, դա կհանգեցնի տարածաշրջանից նրանց դուրս գալուն։ 

Խոսելով ներքաղաքական իրավիճակի և բախումների մասին՝ Սահակյանը նշեց, որ ներկայումս քաղաքացիական պատերազմի իրավիճակ չէ, բայց տիրապետող է «ով մեր հետ չի, մեր դեմ է» սկզբունքը։

Մանրամասները՝ տեսանյութում։