Փոխնախարար Արմեն Սիմոնյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 3, 24News

238250.jpg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին գործուղում է Ռուսաստանի Դաշնություն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

Որոշման տեքստում ասված է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին 2022 թվականի հունիսի 13-15-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)` «Պետությունմասնավոր գործընկերությունը հանուն ԵԱՏՄ+ երկրներում կայուն զարգացման ապահովման» խորագրով միջոցառմանը մասնակցելու նպատակով։

2. Արմեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»:

--00--ՀԶ