Փաշինյանը շանտաժի է ենթարկում Արցախին, որ խելոք մնացեք, թե չէ փողը կկտրեմ. Թևան Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

Փաշինյանը շանտաժի է ենթարկում Արցախին՝ խելոք մնացեք, թե չէ փողը կկտրեմ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Թևան Պողոսյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝  փողոց դուրս եկած ազգային ուժերն արմատապես փոխել են երկրում տիրող տրամադություններն ու մթնոլորտը, առաջին հերթին իրազեկման տեսանկյունից, քանի որ հիմա ավելի շատ մարդ է հասկանում, որ պետք է պայքարել հանուն հայրենիքի փրկության։

Քաղաքագետը հույս հայտնեց, որ մոտ ապագայում ազգային ուժերը կկարողանան հաղթանակի հասնել, ազգային ոգին կհաղթի, և հայ ժողովուրդը միասնաբար կներկայացնի իր ազգային շահերն ու նպատակները։ Ըստ Պողոսյանի՝ չկա առանձին Արցախ և առանձին Հայաստան, դա մի հայրենիք է։ 

Մանրամասները՝ տեսանյութում։