Ռուբեն Մելքոնյանն ուսանողների հետ եռագույնը բարձրացրեց Անի քաղաքի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Թյուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ուսանողների հետ եռագույնը բարձրացրեց Անի քաղաքի ֆոնին։ Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից․

«Այս խորհրդանշական օրը՝ մայիսի 28-ին, մենք՝ Արևելագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի թյուրքագետները, ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի և դասախոսական կազմի հետ, եռագույն դրոշ բարձրացրինք հրաշագեղ Անիի ֆոնին»։

--00--ՀԶ