Բռնցքամարտի ԵԱ․ Արթուր Բազեյանը հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Արթուր Բազեյան ԵԱ

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում 57 կգ քաշային Արթուր Բազեյանը  հաղթանակի հասավ Թուրքիան ներկայացնող Բետուհան Սիտֆիի նկատմամբ և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։

Ինչպես հայտնում է armsport.am-ը, ամբողջ մարտի ընթացքում Համալիրի տրիբունաներն ուղղակի թնդում էին՝ ֆանտաստիկ աջակցություն ապահովելով մեր մարզիկի համար։

Հիշեցնենք՝ այսօր պարտություն էին կրել 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը և աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը։

Հաղթանակ էր տարել ու Հայաստանի առաջին մեդալն էր ապահովել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը։

--00--ԱԱ