Ընդդիմության հանրահավաքի մասնակիցների քանակն ըստ ԻՔՄ-ի

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

․

ԻՔՄ-ն հաղորդագրություն է տարածել ընդդիմության՝ մայիսի 26-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ․

«Այսօր՝ մայիսի 26-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 20:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:08-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2650 մարդ:

Հարկ է նշել, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի կամ վրանների տակ գտնվելու պատճառով:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից»։

--00--ԱՀ