ՊՆ զորամասերից մեկում անցկացվել է հավաք-խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

հավաք-խորհրդակցություն ՊՆ

N զորամասում մայիսի 26-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն, հայտնում են ՊՆ-ից։

Քննարկվել են մարտական պատրաստությանը, օպերատիվ իրավիճակին և զինվորական ծառայության կազմակերպմանն առնչվող հարցեր: 

Տրվել են ցուցումներ ստորաբաժանումների պատրաստվածության աստիճանի ստուգման և զինծառայողների տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների ամրապնդման վերաբերյալ:

--00--ԱԱ