Իրանը հանդես է եկել Մոսկվայի ու Կիևի միջև բանակցություններ կազմակերպելու առաջարկով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Իրան Մոսկվա Կիև

Իրանը ցանկանում է բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև։ 

Այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, գրում է Interfax-ը։

Ավելի վաղ Իտալիան, Հունգարիան և Կիպրոսը կոչ էին արել վերսկսել բանակցությունները Կիևի և Մոսկվայի միջև։ Եվրոպական երկրների դեսպանների հանդիպմանը առաջարկի նախաձեռնողը եղել է Իտալիայի ներկայացուցիչը, որը մայիսի կեսերին ստեղծել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման չորս փուլային ծրագիր։

--00--ԱԱ