ՀՀ 1-ին արբանյակի արձակման հետ կապված բոլոր որոշումները կայացվել են գաղտնիության պայմաններում․ ԲՏԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

default (1).jpg

2022 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 22։35-ին, ԱՄՆ Կանավերլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից, Space-X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը։

ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ ՀՀ առաջին արբանյակի արձակման հետ կապված բոլոր որոշումները կայացվել են գաղտնիության պայմաններում, և այս է պատճառը, որ նախնական որևէ տեղեկություն չի հրապարակվել: Գաղտնիության հետ կապված որոշումները կայացրել ենք ինչ-ինչ նկատառումներից ելնելով:

Առաջիկայում, ավելի կոնկրետ՝ 2022 թվականին, մինչև 2023 թվականի վերջը, Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ: Կառավարման կենտրոնի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը և տիեզերալուսանկարների ստացումը: Պլանավորվում է, որ ընդունիչ կայանը արբանյակային տվյալների ստացման և փոխանցման ծառայություններ կմատուցի նաև արբանյակների այլ օպերատորների համար:

Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տեղեկացնենք, որ Space-X ընկերության տիեզերանավի թռիչքի վայրում, որտեղից ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը, ներկա է գտնվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

--00--ՀԶ