ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի ԶՈւ հետախուզական կենտրոնի ոչնչացման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

ՌԴ ՊՆ հետախուզական կենտրոն

Ռուսական զորքերին հաջողվել է ոչնչացնել ռադիոէլեկտրոնային հետախուզության ուկրաինական կենտրոնը և այնտեղ ժամանած «օտարերկրյա մասնագետներին»։ 

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հայտնում է Lenta.ru-ն։

Նա պարզաբանել է, որ հետախուզական կենտրոնը գտնվում է Նիկոլաևի շրջանի Դնեպրովսկոե քաղաքային տիպի բնակավայրի տարածքում։

--00--ԱԱ