Սուտասանների հետ հարցուպատասխանն անիմաստ ա. իշխանության են իրենց բարեկեցությունն ապահովելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Նախագահականի մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողի դիտարկմանը, թե 8-րդ գումարման ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իշխանությունից իր հարցերի պատասխանները ստացե՞լ է, քաղաքական գործիչը պատասխանել է, որ առհասարակ ոչ մի հարցուպատասխանի չի մասնակցել։

«Ես առհասարակ էս խորհրդարանը, որ ձևավորվել է, հարցուպատասխանի չեմ մասնակցել, որովհետև համարել եմ, որ անիմաստ զբաղմունք է, սուտասան մարդկանց, անպատասխանատու մարդկանց հետ հարցուպատասխանի գնալ անիմաստ է։ Ուստի նաև հայտարարել եմ, որ էդ խորհրդարանում անելիք չունեմ, և լինելու եմ փողոցում՝ ժողովրդի կողքին»,-ասել է Վանեցյանը։

--00—ԼՄ