Երևանում՝ շինհրապարակում հայտնաբերվել է տղամարդու դի. նա բարձրությունից ընկել է երկաթե ամրանների վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

․

Այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որ կանչով մեկնել են Վերին Անտառային  136/11 հասցե, որտեղ նոր կառուցվող էլիտար շենքում հայտնաբերել են տղամարդու դի:

Իրավապահները պարզել են՝ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ, 54-ամյա  Անդրանիկ Քեշիշյանն էր: Նա աշխատում էր նշված շինարարարությունում և երկրորդ հարկի բարձրությունից ընկել է ներքև, հայտնվելով երկաթե ամրանների վրա:

--00--ԱՀ