ՌԴ ՊՆ-ից հայտնել են Ռուսաստանի և Չինաստանի համատեղ օդային պարեկության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

ՌԴ Չինաստան օդային պարեկություն

Ռուսական և չինական Tu-95MS ու Khun-6K ռազմավարական ռմբակոծիչների համատեղ օդային պարեկությունը ծրագրային է և ուղղված չի եղել երրորդ երկրների դեմ։ 

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը, նրա խոսքերը մեջբերում է ՌԴ ՊՆ Telegram ալիքը, հայտնում է Lenta․ru-ն։

Նշվում է, որ ռուսական և չինական ռազմական ինքնաթիռների ավիախումբը պարեկություն է իրականացրել Ճապոնական և Արևելաչինական ծովերում։

«Առաքելության ընթացքում մեր երկրների ինքնաթիռները գործել են խստորեն համաձայն միջազգային իրավունքի դրույթների։ Օտարերկրյա պետությունների օդային տարածքի ոչ մի խախտում թույլ չի տրվել»,- պարզաբանել է Սերգեյ Սուրովիկինը։

--00--ԱԱ

Տեսանյութեր