Մի զրպարտեք. Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ ցույցերի ժամանակ ոստիկաններին հրահանգներ տալու մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Սարիբեկ Սուքիասյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Սարիբեկ Սուքիասյանը, արձագանքել է «AntiFake.am»-ում տեղ գտած՝ իր մասին հրապարակմանը, հայտնում է armtimes.com-ը:

Լրատվամիջոցը գրել էր, թե «ARM 00000» պետհամարանիշով «Մերսեդես» մակնիշի «Մայբախ»-ը, որը, ըստ լրատվամիջոցի, պատկանում է Սարիբեկ Սուքիասյանին, հայտնվել է «Դիմադրության» շարժման երթերից մեկի ժամանակ, իջել մեքենայից և հրահանգներ տվել ոստիկաններին։ 

Սարիբեկ Սուքիասյանը, դիմելով լրատվամիջոցին, նշել է. «Ես այդ ոճի մարդ չեմ, ես երբեք ինձ թույլ չեմ տա նման արարք կատարել, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ինձ չի հետաքրքրում, թե ով վրանում կքնի, ով ինչ կանի, ինձ մի ներքաշեք ձեր խնդիրների մեջ: Խնդրում եմ, ինձ մի զրպարտեք»:

--00--ԱԱ

Տեսանյութեր