Չավուշօղլուն կմեկնի Պաղեստին ու Իսրայել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

sss.jpg

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնում է Պաղեստին և Իսրայել: Ըստ թուրքական աղբյուրի՝ Չավուշօղլուն այցի առաջին օրը կանցկացնի Պաղեստինում, որտեղ համանախագահելու է 2010-ին ձևավորված Թուրքիա-Պաղեստին համատեղ հանձնաժողովի 2-րդ նիստը: Այնուհետև հանդիպելու է պաղեստինցի պաշտոնակից Ռիադ ալ-Մալիքիի ու Պաղեստինի նախագահ Մահմուդ Անասի հետ:

Մայիսի 25-ին Իսրայելում թուրք նախարարը կհանդիպի այդ երկրի արտգործնախարար Յաիր Լապիդի հետ: Նախարարների առանձնազրույցից բացի տեղի կունենա նաև պատվիրակությունների կազմով ընդլայնված հանդիպում: Հանդիպումների հիմնական թեմաները լինելու են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները:

--00--ՀԶ             

 

 

Տեսանյութեր