Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

896298.jpg

Մայիսի 24-ին` ժամը 11:45-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում օձ է նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ (մոտ 1 մ) և տեղափոխել անվտանգ տարածք:

--00--ՀԶ             

 

 

Տեսանյութեր