Զինվորի տան տղաներից 7-ը հերթական ուսումնական ծրագրով հունիսից հաշվապահություն կսովորեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

283789866_1172094360258923_8780043738317277606_n.thumb_.jpg

Զինվորի տան տղաներից 7-ը հերթական ուսումնական ծրագրով հունիսից հաշվապահություն կսովորեն:

Զինվորի տունը և «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամը գործակցության հուշագիր են ստորագրել: 

Տղաներից 9-ը հիմնադրամում արդեն սովորում են խոհարարություն, ռուսերեն, ատամնատեխնիկի հմտություններ և վարսավիրություն:

Տղաներից մեկին հիմնադրամը նաև դրամական օժանդակություն է ցուցաբերել՝ սեփական վարսավիրանոցը կահավորելու և մասնագիտական պարագաներ ձեռք բերելու նպատակով։

--00--ՀԶ